Հրապարակվել է քարտեզ, որում պատկերված է մարտի 6-ի դրությամբ զորքերի դասավորությունն ու առաջխաղացումը` Ուկրաինայում ծավալված պատերազմում: Քարտեզը շրջանառվում է ռուսական լրատվականներում և թելեգրամյան ալիքներում:
Ինչպես նշում են լրատվականները, առաջխաղացումը Զապորոժիեում հյուսիսային ուղղությամբ է, որտեղ ռուսական բանակը, ըստ երևույթին, գրեթե հասել է Դնեպրոպետրովսկի շրջան։ Ռուսական ուժերը գրեթե մտել են Ուկրաինայի Զինված ուժերի Դոնեցկի խմբավորման թիկունքը։ Իզյումում լուրջ մարտեր են ընթանում։
Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրությունների համաձայն՝ ռուսական բանակը փորձում են ճեղքել Կանինսկի ջրամբարի ամբարտակը։
Ավելին` քարտեզում: