Search
Close this search box.

Զգացմունքները հասկանալի են․ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մերժել է Զելենսկու խնդրանքը

Միացյալ Թագավորության զինված ուժերի շտաբի պետ ծովակալ սըր Թոնի Ռադակինը նշել է, որ հասկանում է նրանց զգացմունքները, ովքեր ցանկանում են կռվել Ուկրաինայում, բայց դա կարող է ձեռնտու լինել Պուտինին։ Այս մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում։

Ռադակինը ասել է, որ բրիտանացիները չպետք է գնան Ուկրաինա կռվելու։ Նա հորդորել է համաքաղաքացիներին օգնել ամեն կերպ՝ մնալով տանը։

BBC-ին տված հարցազրույցում նա մերժել է անթռիչք գոտի ստեղծելու Ուկրաինայի խնդրանքը՝ ասելով, որ դա տակտիկապես չի օգնի եւ կարող է հանգեցնել ռազմական գործողությունների էսկալացիայի: Ռադակինը հորդորել է արեւմտյան երկրներին չկասկածել, որ ճիշտ են անում։

Նրա խոսքով՝ ռուսական ներխուժումն Ուկրաինա ձախողվում է, Ռուսաստանը կորցնում է իր հզորությունը եւ երկար չի տևի։

Հարցին, թե արդյոք արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ճիշտ է ասել, որ կաջակցի ցանկացած բրիտանացու, ով ցանկանում է կռվել Ուկրաինայում, ծովակալը պատասխանել է, որ «այդ զգացմունքները հասկանալի են բոլորիս համար, բայց դրանք պետք է ուղղորդվեն Ուկրաինային այլ կերպ աջակցելուն»:

Please enter a valid URL