Օդեսան պատրաստ է պաշտպանության, հայտնում են Ուկրաինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտնել է, որ ռուսները պատրաստվում են հերթական հարձակմանը Օդեսայի վրա.
«Սա պատերազմ է, որը մենք չենք սկսել: Սա պատերազմ է, որը սկսել է Ռուսաստանը: Մենք չենք կարող րոպեական իմանալ ռուսական պլանները: Բայց մենք գիտենք, որ ռուսական զորքերը ակտիվորեն պատրաստվում են հարձակման Օդեսայի դեմ: Նրանք արդեն փորձել են դա իրականացնել: Բայց մեր պաշտպանությանը հաջողվեց նրանց հետ պահել»,- ասել է Պոդոլյակը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ են եղել անցած գիշեր Օդեսայի ռմբակոծմանը. «Քանի դեռ Ուկրաինայի երկինքը չի փակվել կամ մինչև Արևմուտքը մեզ չտա անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռ, մենք չենք կարող օդից երաշխավորել Օդեսայի անվտանգությունը»,- ասել է Պոդոլյակը։