Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով Ռուսաստանը ժամը 10-ից լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ բացում Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական կողմը հայտնում է, որ մարդասիրական միջանցքի իրագործումը հսկվելու է անօդաչու սարքերի միջոցով, որպեսզի իրենց չմեղադրեն միջոցառումը վիժեցնելու մեջ։