Search
Close this search box.

Ռուսաստանի քաղաքների գնդակոծում, մոբիլիզացիա, Ռուսաստանից ելքի արգելք․ ինչ է քննարկվում

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից Ապատեղեկատվության հակազդման կենտրոնը հայտնում է, որ ՌԴ իշխանությունները պատրաստվում են իրականացնել ևս մեկ սադրիչ սցենար՝ գնդակոծել Ուկրաինային սահմանամերձ ռուսական քաղաքների բնակելի թաղամասերը և դրանում մեղադրել ուկրաինացի զինվորականներին, հայտնում են ուկրաինական զլմ-ները։

«Սա, ըստ Կրեմլի պլանի, հիմք կլինի Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու համար: Հաշվի առնելով Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունները, ռուսական քաղաքներում սադրանքները կուղեկցվեն բազմաթիվ քաղաքացիական զոհերով: Ռուսաստանը բազմիցս օգտագործել է նմանատիպ սցենարներ», ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում մոբիլիզացիայի հնարավորության մասին խոսվում է վերջին օրերին, ռուսական բանակի մեծ կորուստների տեղեկությունների եւ ռազմական պլանների իրագործման դանդաղման ֆոնին։ Ինքը Պուտինը հայտարարել է, որ դա կախված է տարբեր հանգամանքներից, այսինքն՝ չի բացառել նման որոշման ընդունումը։ Ռուսաստանից զորակոչի ենթակա տղամարդկանց մեծ հոսք է սկսել, ինչի կապակցությամբ, ըստ տեղեկությունների, Կրեմլը քննարկում է նաեւ Ռուսաստանից ելքն արգելելու հարցը։

Please enter a valid URL