Search
Close this search box.

Օր 12. Ինչ է կատավել Ուկրաինայում ու աշխարհում վերժին ժամերի ընթացքում

TikTok-ը Ռուսաստանում դադարեցնում է ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը «կեղծ տեղեկությունների մասին» նոր օրենքի պատճառով:
***

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը այցելել է օդանավակայան, որտեղից զենք է ուղարկվում Կիև ТАСС
***

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ կապի ուղիների պահպանման անհրաժեշտության մասին:
***

ՆԱՏՕ-ն չի փակի Ուկրաինայի օդային տարածքը, քանի որ նա պատասխանատու է եվրոպացիների կյանքերի համար․ Գերմանիայի արտգործնախարար Բուրբոքը
***

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարը նամակ է ուղարկել Ինտերպոլին՝ խնդրելով «այս շաբաթ որոշում կայացնել իր համակարգին Ռուսաստանի մուտքի անհապաղ կասեցման վերաբերյալ»։ РИА новости
***

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Խարկովում միջուկային ռեակտորը պայթեցնելու սադրանքի նախապատրաստման մասին РИА новости
***

Լեհաստանը կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա և թույլտվություն չի տա իր օդանավակայանների օգտագործման համար։ Այս մասին հայտարարել է Վարշավայի կառավարությունը:
***

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Ուկրաինան արդեն ունի «իշխանության շարունակականության» ծրագիր, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպանվի։
***

Իրանի նախագահն ասել է, որ Ուկրաինայի բնակիչները դարձել են ԱՄՆ-ի հանցավոր քաղաքականության զոհը։
***

American Express-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում. RT
***

Բելառուսի պաշտպանության նախարարություն. Ուկրաինայում հակամարտության մեջ Բելառուսի ոչ զինվորները, ոչ տեխնիկան ներգրավված չեն РИА новости
***

Danone-ը դադարեցնում է ներդրումային նախագծերը Ռուսաստանում. կշարունակվի կաթնամթերքի և մանկական սննդի արտադրությունը։ НТВ
***

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ երկիր են ժամանել բրիտանացի վարձկաններ։ RT
***

Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսով քննարկել են ուկրաինական «ընթացող ճգնաժամի հաղթահարման հարցերը» НТВ
***

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. Ուկրաինայում արյան և արցունքների գետեր են հոսում:

Please enter a valid URL