Search
Close this search box.

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նոր ուղերձ է հղել

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նոր ուղերձ է հղել, որում անդրադարձել է ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծմանը եւ խաղաղ բնակիչների սպանություններին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր ուկրաինացու և բոլոր նրանց, ովքեր մնում են շրջապատված մեր քաղաքները պաշտպանելու համար: Մեր ազատությունը։

Բայց ես նաև գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր իսկապես պետք է դուրս գան: Եվ մենք ուզում ենք լսել, որ մարդասիրական միջանցքներ են լինելու։ Բայց մարդասիրական միջանցքների փոխարեն կարող են միայն արյունոտ միջանցքներ սարքել։ Այսօր Իրպինում ընտանիք է սպանվել. Տղամարդ, կին և երկու երեխա. Հենց ճանապարհի վրա։ Երբ նրանք փորձել են պարզապես դուրս գալ քաղաքից։ Փրկվել։ Ամբողջ ընտանիքը։

Քանի՞ այդպիսի ընտանիք է մահացել Ուկրաինայում։ Մենք չենք ների, մենք չենք մոռանա։ Մենք պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր վայրագություններ են կատարել այս պատերազմում։ Մեր հողի վրա։ Գտնելու ենք նրանց, ովքեր կրակել են մեր քաղաքների, մեր մարդկանց վրա, հրթիռներ արձակել, հրամաններ տվել։ Այս հողում ձեզ համար հանգիստ տեղ չի լինելու, գերեզմանից բացի»։

Please enter a valid URL