Search
Close this search box.

Մարիուպոլում սննդի պաշարները կբավականացնեն 1-2 օր․ չկա նաև ջուր և էլեկտրաէներգիա

Մարիուպոլում սննդի պաշարները կբավականացնեն 1-2 օր։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի Հանրապետության Ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Եթե խոսենք պաշարների մասին, ես կարծում եմ, որ մեկ-երկու օր, ոչ ավելին..․ Բացի պարենամթերքից, ջուր և էլեկտրաէներգիա էլ չկա»,- ասել է նա։

Ավելի վաղ Բասուրինը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը հրաժարվել է երաշխավորել լռության ռեժիմը Մարիուպոլում և Վոլնովախում:

Հիշեցնենք՝ Մարիուպոլի ուկրաինական իշխանությունը ռուսական կողմի հետ պայմանավորված ժամկետից մեկ օր անց հայտարարել է քաղաքից տարհանում սկսելու մասին: Ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ Մարիուպոլից տարհանումը տեղի կունենա երեք վայրերից ավտոբուսներով։ Քաղաքից կարելի է դուրս գալ անձնական տրանսպորտով։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ուկրաինացի զինվորականները կրակել ենբոլոր նրանց ուղղությամբ, ովքեր փորձել են լքել Մարիուպոլի Վինոգրադնոյե գյուղը։ Նշվում է, որ կրակել են նաև մարդատար քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ։

Հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը մարտի 3-ին՝ Բելառուսի Բրեստի մարզում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլում։ Ըստ պայմանավորվածության՝ կողմերը համատեղ մարդասիրական միջանցքներ են ապահովում խաղաղ բնակչության տարհանման, դեղորայք և սնունդ հասցնելու համար։

Please enter a valid URL