Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս մեկ երկար հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ (մոտ երկու ժամ, ըստ երկու կողմերի), տեղեկացնում է BBC-ն:
Ելիսեյան պալատի անանուն ներկայացուցիչն ասել է, որ Մակրոնը Ռուսաստանի նախագահից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, հարգել մարդասիրական իրավունքը և ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը։ Ֆրանսիայի նախագահը նաև մատնանշել է միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Ի պատասխան՝ Պուտինը հերքել է, որ ռուսական զորքերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները և ասել, որ մտադիր չէ հարձակվել ատոմակայանների վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մտադիր է հասնել իր նպատակներին՝ լինի դա բանակցությունների, թե պատերազմի միջոցով, տեղեկացնում է Ելիսեյան պալատի անանուն աղբյուրը։
Կրեմլը այս խնդիրը ներկայացրել է այսպես․ «Պատրաստակամություն է հայտնվել շարունակել երկխոսությունը՝ ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարմամբ։ Գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարևոր է։ ռազմական գործողությունների դադարեցման համար»։
Մակրոնը արեւմտյան միակ առաջնորդն է, որը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում Պուտինի հետ, եւ դրանց վերաբերյալ հաղորդագրությունները նույն բովանդակությունն ունեն՝ Մակրոնը փորձում է համոզել, Պուտինը պնդում է իր պայմանները։ Շատերը հարց են տալիս, թե որն է Մակրոնի զանգերի նպատակը։