Search
Close this search box.

Սա օպերատիվ ընդմիջո՞ւմ է, թե՞ Ռուսաստանը խրվում է․ Ռուսաստանի անհաջողության դեպքում կմեծանա Հայաստանին սպառնացող վտանգը թուրքերից

Արդեն երկրորդ օրն է, որ ռուսական զորքերը խրված են և ՇԱՏ ՔԻՉ առաջխաղացում ունեն: Երեկ դա բացատրվեց նրանով, թե ժամանակավոր հումանիտար հրադադար է, սակայն արդեն 16 ժամից ավել վերջինս չի գործում, իսկ առաջխաղացում գրեթե չկա:

Ոլորտի հայաստանյան պատասխանատուներին խորհուրդ կտայի աչքերն ու ականջները սրել և ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎԵԼ զարգացումներին՝ հասկանալու համար՝ սա օպերատիվ ընդմիջո՞ւմ է, թե՞ Ռուսաստանը խրվում է:

Կրկնեմ՝ ՀԱՎԱՍԱՐ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ռուսական անհաջողության՝ կմեծանա մեզ սպառնացող վտանգը թուրքերից և ամենից առաջ արևելյան ճակատում: Իսկ այն, որ թուրք-ադրբեջանական կողմը վերջին օրերին ակնհայտ ակտիվացել է, ցավոք փաստ է…

Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ

Please enter a valid URL