Դոնբասի պաշտպանության ուղղությամբ հատուկ գործողությունը կընդհատվի միայն այն ժամանակ, երբ Կիեւը կդադարեցնի կրակը ու կկատարի Ռուսաստանի պահանջները: Այս մասին հայտարարել է Պուտինը` էրդողանի հետ հեռախոսազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննադատաբար է գնահատել Արեւմուտքի գործողությունները ռուսական մշակույթի գործիչների նկատմամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ նպաստել ուկրաինական խնդրի խաղաղ լուծմանը, հայտնել են գրասենյակից:
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ մտադիր է շարունակել շփումները Ուկրաինայի եւ այլ երկրների հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։