Search
Close this search box.

Պուտինը նոր հրաման է արձակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ կառավարությանը կարգադրել է «կազմել ոչ բարեկամական գորրծողություններ իրականացնող երկրների ցանկը»:

«Կառավարությունը երկու օրում պետք է կազմի Ռուսաստանի Դաշնության, ռուսաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը»,- ասվում է հրամանագրում:

Նշենք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ու Պուտինն անձամբ բազմիցս նշել են, որ Ուկրաինային աջակցող երկրներին ևս իրենք նկատում են և զգուշացրել են այդ երկրներին:

Նշենք, որ նախորդ տարվա մայիսին Ռուսաստանի կառավարությունը հաստատեց անբարյացակամ պետությունների ցուցակը, որում ներառված են ԱՄՆ-ն և Չեխիան։

Please enter a valid URL