Search
Close this search box.

Օր 11. Վերջին ժամերի իրադարձությունները

Զելենսկին կոչ է արել ուկրաինական բնակավայրերի բնակիչներին, որտեղ ռուսներ են մտել՝ անցնել հարձակման։

***
Ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայում զոհվել է 351 խաղաղ բնակիչ։ Վիրավորների թիվը բնակչության շրջանում 707 է (36-ը երեխա)։ Հայտնում են ՄԱԿ–ից

***

ВЦИОМ-ի հարցումներով ռուսների 71%-ը կողմ է Ուկրաինայում հատուկ օպերացիայի իրականացմանը։
Հարցվածների 84 տոկոսը վստահում է ՌԴ բանակին։

***
Readovka-ն հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի զորքերը Ուկրաինայի տարածքից փորձել են գնդակոծել Բելգորոդը։

***
Եվրամիությունը պետք է ամբողջությամբ ազատվի Ռուսաստանի Դաշնությունից գազից, նավթից և ածխից կախվածությունից՝ դիվերսիֆիկացման, էներգաարդյունավետության և էներգետիկ անցման միջոցով, ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

***
Կրամատորսկ հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Գրում են, որ հրթիռային հարձակում է իրականացվել ուկրաինացի զինյալների դիրքերի վրա։

***
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախագահ Զելենսկիին առաջարկել է իշխանությունը փոխանցել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին․ «Ես ձեզ որպես նախագահ չեմ դիմում։ Վիկտոր Յանուկովիչը, ըստ օրենքի, մնում է Ուկրաինայի նախագահ։ Ահա նրան՝ օրինական նախագահին, հանձնիր իշխանությունը։ Միգուցե այդ դեպքում մեղքդ գոնե մասամբ քավելու հնարավորությունները մնան»:

***
Մարտի 4-ի դրությամբ Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 1,4 միլիոն փախստական։

***
Azerbaijan Airlines-ը և Buta Airways-ը դադարեցնում են թռիչքները դեպի Ռուսաստան։

***
Adobe-ը (Photoshop, Illustrator, Acrobat Reader, PDF) հայտարարել է, որ դադարեցնում է իր ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում և դադարեցնում է դրանցից մի քանիսի մուտքը «կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների համար»: Ընթացիկ բաժանորդագրությունները կպահվեն:

Please enter a valid URL