ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տալիս անհապաղ հեռանալ այդ երկրից, իսկ այնտեղ մեկնողներին՝ չեղարկել իրենց ծրագրերը։
Պետդեպարտամենը պատճառաբանել է «Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնություն տրամադրելու [Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան] սահմանափակ կարողության պատճառով»՝ «Ուկրաինայի վրա ռուսական ուժերի կողմից հարձակման» ֆոնին։ Անբարենպաստ հանգամանքների թվում են նաև «Ռուսաստանի ուժային կառույցների աշխատակիցների կողմից ամերիկացի քաղաքացիներին անհանգստացնելու հնարավորությունը» և «տեղական օրենսդրության կամայական կիրառումը»։