Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքի մերձակայքում գտնվող ռազմաբազան, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է РИА Новости-ն։
«Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաբազան Խերսոնի շրջանի Ռադենսկ գյուղի մոտակայքում։ Ուկրաինացի զինվորականները հապճեպ լքել են իրենց դիրքերը՝ թողնելով բազան տեխնիկայով, զենքով և զինամթերքով», — նշել է նախարարությունը։
Ըստ տվյալների՝ ենթադրաբար, այստեղ պատրաստվել են տարբեր ստորաբաժանումներ՝ ծովային հետեւակայիններ, սակրավորներ, ազդանշանայիններ, տանկիստներ եւ հրետանավորներ։ Բազան կարող էր տեղավորել մոտ չորս հազար մարդ։
Նշվում է, որ հայտնաբերված ռազմավարներից են ուկրաինական Т-64 և Т-80 տանկեր, զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, «Ուրալ» մեքենաներ։ Բազայում կա զինամթերքի պահեստ՝ ականներով, հակատանկային կառավարվող հրթիռներով, ականանետներով և տանկային արկերով. ընդհանուր առմամբ ավելի քան 4,5 հազար տոննա զինամթերք։