Search
Close this search box.

Ռուսական ավիաընկերությունների թռիչքներն Ադրբեջան անորոշ ժամկետով դադարեցվում են

Վաղվանից միջազգային չվերթներից բխող ռիսկերի պատճառով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության առաջարկով ռուսական ավիաընկերությունների թռիչքներն Ադրբեջան անորոշ ժամկետով դադարեցվում են։

«Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավիճակը պայմանավորված է նաև միջազգային ավիացիոն ապահովագրության և վերաապահովագրության շուկայում պատժամիջոցների հետ կապված վերջին փոփոխություններով։ Այս փոփոխություններն անդրադարձել են նաև Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի գործունեության վրա։ Ստեղծված իրավիճակում AZAL-ը և ապահովագրական ընկերությունները պետք է մանրամասն վերլուծեն փոխված իրավիճակը, գնահատեն բոլոր բացասական և դրական ազդեցությունները, ուսումնասիրեն իրենց քաղաքականության բոլոր հնարավոր փոփոխությունները:

Վերոնշյալի կապակցությամբ ադրբեջանական AZAL և Buta Airways ավիաընկերությունները մարտի 6-ի ժամը 08:00-ից դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։

Please enter a valid URL