Search
Close this search box.

Վլադիմիր Պուտին նշել է, թե ինչ կարգավիճակ է պետք Ուկրաինային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին որոշումը ծանր է անվանել:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը պետք է, որպեսզի երկիրը չմտնի ՆԱՏՕ-ի կազմ։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նման են պատերազմ հայտարարելուն, բայց դրան դեռ չի հասել, ասել Է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլ երկրների ցանկացած փորձ կդիտարկի որպես մասնակցություն ռազմական գործողություններին: Նախագահը հայտնել է, որ ոչնչացվել է Ուկրաինայի գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքը, գործնականում ավարտվել է ՀՕՊ-ի վերացումը:

Պուտինը հայտարարել է, որ չի կասկածում, որ ՌԴ բանակը կլուծի Ուկրաինայում իր առջև դրված բոլոր խնդիրները: Ռազմական դրություն է մտցվում արտաքին ագրեսիայի դեպքում, Ռուսաստանում նման իրավիճակ այժմ չկա և, կարելի է հուսալ, չի լինի, ասել է Պուտինը։

Please enter a valid URL