Սպանվել է Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին փուլում Ուկրաինայի պատվիրակ Դենիս Կիրեևը: Այս մասին գրում է ուկրարինական «Обозреватель» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դենիս Կիրեևը սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից՝ ձերբակալության ժամանակ։Պարբերականը գրում է, որ նախկինում Կիրեևին կասկածում էին դավաճանության մեջ։
Համապատասխան տեղեկությունը տարածել է նաև Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
Ուկրաինական «Ստրանա» պարբերականի աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Պեչերի քաղաքային դատարանի շենքի մոտակայքում: