Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի զգույշ լինենք ու պատրաստ պատերազմի․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյան

Սպարապետ, քո տունն անսասան կպահենք, քո թողած պատգամավը կշարունակվի։ Այս մասին այսօր` մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան նվիրված միջոցառման ժամանակ։

«Սպարաապետ Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանքգությունը անուրանալի է թե՛ պետականության, թե՛ պետության գործում։ Առավել ևս անուրանալի է նրա արած գործը մեր պետականաշինության և բանակաշինության գործում։ Եվ մենք՝ երկրապահներս, պատգամ ունենք թողած Սպարապետից, որը կատարվեց Ազգային ժողովում, աշխարհի առաջ, հայի ձեռքով, թուրքից դաժան․ ցավոք սրտի, մեր պատմության էջերում շատ կան նման դեպեր, և մեր մեծերը հայի ձեռքով են գնացել։ Ցավալի է, բայց փաստ։ Եվ մենք՝ երկրապահներս, այսօր համախմբված ենք, առավել ևս համալրվում ենք երիտասարդ ու պատանի երկրապահներով։

Սպարապետ, քո տունն անսասան կպահենք, քո թողած պատգամավը կշարունակվի։ Այսօր այստեղ մեր երեխաների առաջ պետք է գիտակցենք ու հասկանան, որ եթե այս տարիքում այս երեխաներն այդ ուղին են բռնել, ես կոչ եմ անում համայն հայությանը, ՀՀ ազգաբնակչությանը՝ համախմբվեք։ Սիրելի հայ ժողովուրդ, ու՞ր եք գնում, մենք այս օրհասական պահին պարտավոր ենք համախմբվելու։ Այս խոշոր տերությունների վերադասավորման անհասկանալի այս իրավիճակից մենք պետք է համախմբված դուրս գանք, որպեսզի կարողանանք պահել մեր Հայաստանի Հանրապետության պետական սահմանները։

Ինչպես ասում էր Սպարապետը` մեր ժանգը ներսից է ուտում, ժողովուրդ ջան, ժամանակն է` այդ ժանգը հանենք մեր ներսից, ժամանակ չունենք:

Ոչ ոք չի կարող ասել` վաղը պատերազմ կլինի, թե չի լինի, տա Աստված` պատերազմ չլինի, ժողովուրդ ջան, բայց մենք պարտավոր ենք համախմբվելու, պարտավոր ենք համալրելու մեր բանակի շարքերը և լինելու բանակի, մեր պետության կողքին: Այս վիճակը շատ վտանգավոր է, այսօրվա մեր ժողորդի անորոշությունւը շատ վտանգավոր է:

Տեսեք` երկրորդ հազարամյակի սկզբին մեզ ցեղասպանեցին: Ես միշտ ասում եմ` լավ, չկար մի մարդ, որ համախմբեր մեզ, այդ ճակատագրին չարժանանայինք։ Նույն բանը կարող է կրկնվել 2-րդ հազարամյակի վերջին, եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, որը կարողացավ մեզ, բոլորիս, տարբեր կուսակցության պատկանելիության, տարբեր հոգեբանությամբ, տարբեր մտքի, գգաղափարի աշխարհազորը համախմբել` չունենալով բանակ, որ այդ ժամանակ երազում, երազանքում չէին կարող պատկերացնել»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Please enter a valid URL