Search
Close this search box.

Պուտինը չէր զգուշացրել իր ընկերներին

Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հետեւանքով Արեւմուտքը կոշտ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք վերաբերում են նաեւ անձամբ նախագահ Պուտինին, նրա մերձավոր շրջապատին՝ օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այդ պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ակտիվների սառեցում, անշարժ եւ շարժական գույքի բռնագրավում։

Ամեն օր արեւմտյան զլմ-ները հայտնում են այս կամ այն օլիգարխի շքեղ զբոսանավերի, օդանավերի, անշարժ գույքի կալանման մասին։ Ընդ որում, հավելյալ պատժամիջոցներով նախատեսվում է նաեւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ այլ անձանց անուններով ձեւակերպված ակտիվների բռնագրավում։ Սա ցավոտ հարված է, նկատի ունենալով, որ Պուտինյան կլեպտոկրատիան իր գողոնի զգալի մասը տեղափոխել է Արեւմուտք, իրենց ընտանիքները, սիրուհիներին՝ նույնպես։ Ռուսաստանի վեհության եւ հատուկ առաքելության, գեոպոլիտիկ ռեւիզիայի եւ այլնի մասին գաղափարախոսական մառազմը ՌԴ «խորքային ժողովրդի» համար է, որը գտնվում է քարոզչական հիմարացման մեջ։

Ինչու են նրանք նախընտրում Արեւմուտքը․ պարզ պատճառով, քանի որ գիտեն, թե իրենց գործունեության արդյունքում ինչ է սպասում Ռուսաստանին։ Նրանք չեն հավատում Ռուսաստանի ապագային։

Պուտինյան կլեպտոկրատ ռեժիմի որակների մասին է խոսում հետեւյալ միջադեպը․ ըստ արեւմտյան զլմ-ների, պարզվում է նախքան Ուկրաինա ներխուժումը Պուտինը Եվրոպայից Ռուսաստան է բերել իր հետ կապվող զբոսանավը։ Նա այդ ժամանակ արդեն կայացրել էր Ուկրաինա ներխուժելու որոշումը եւ գիտեր, որ հետեւելու են պատժամիջոցներ, այդ թվում իր դեմ։ Բայց նա իր շրջապատին, որոնք սնում են կլեպտոկրատ ռեժիմը, չէր զգուշացրել այդ մասին։

Մեծ Բրիտանիայում քննարկում են այն հարցը, որ ռուս չինովնիկներից ու օրիգարխներից բռնագրաված դղյակներն ու այլ անշարժ գույքը տրամադրվի ուկրաինացի փախստականներին, որոնց թիվն արդեն անցնում է միլիոնից։ Այս պարագային կարող են այլ զավեշտալի իրավիճակներ էլ առաջանալ։ Օրինակ, Ուկրաինայի եւ ուկրաինացիների դեմ 8 տարի շարունակ թույն արտազատող ռուսական պետական պրոպագանդոններից մեկի՝ Սոլովյովի՝ Իտալիայի Կոմո լճի ափին գտնվող դղյակը տրամադրեն ուկրաինացիներին։

Please enter a valid URL