Search
Close this search box.

Ռուսաստանի քաղավիացիան կանգնում է խոշոր խնդիրների առաջ

Ռուսաստանի դեմ ԱՄՆ և Եվրոպայի պատժամիջոցների թիրախներից մեկը ռուսական ավիացիան է։ Հարվածը շատ ուժեղ է, և արդեն հիմա ռուսական քաղաքացիական ավիացիան լուրջ խնդիրներ ունի և դրանք գնալով ավելի են խորանալու։ Ռուսական խոշորագույն մասնավոր փոխադրողը՝ S7-ը, հայտարարել է միջազգային չվերթների դադարեցման մասին, քանի որ ընկերության կողմից շահագործվող ինքնաթիռները կարող են կալանվել։

Բանն այն է, որ պատժամիջոցներն արգելում են ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռ վաճառել, լիզինգով տրամադրել, ապահովագրել, ծրագրային թարմացում անել, պահեստամասեր մատակարարել, իսկ Ռուսաստանը Սուխոյի՝ ոչ հուսալի ինքնաթիռներից բացի սեփականը չունի։

Please enter a valid URL