Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ չի լքել Կիևը և գտնվում է իր աշխատավայրում, այս մասին նա հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակած տեսանյութում:
«Պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն այն մասին, թե իբր ես փախել եմ Ուկրաինայից, Կիևից, աշխատավայրից: Ես այստեղ եմ, տեղում, Անդրեյ Բորիսովիչը ևս այստեղ է: Ոչ ոք ոչ մի տեղ չի փախել»,- ասում է նա տեսանյութում, որը ենթադրաբար արվել է նրա աշխատասենյակից:
Մարտի 4-ին ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, թե Զելենսկին լքել է Ուկրաինան և գտնվում է Լեհաստանում: