Search
Close this search box.

Բոլոր մարդիկ, ովքեր այսօրվանից , կզոհվեն ՆԱՏՕ-ի պատճառով. Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին

Իր հերթական ուղերձում Ուկրաինայի նախագահ Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին։ «Այսօր կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, թույլ գագաթնաժողով, շփոթված գագաթնաժողով, գագաթնաժողով, որը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են հանուն Եվրոպայի ազատության պայքարը համարում թիվ մեկ նպատակ: ՆԱՏՕ-ի երկրների բոլոր հետախուզական ծառայությունները քաջատեղյակ են թշնամու ծրագրերին, նրանք հաստատել են, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել հարձակումը», ասել է նա:

«ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշել է չփակել Ուկրաինայի երկինքը: Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են հորինել մի պատմություն, թե իբր Ուկրաինայի երկինքը փակելը կհրահրի ռուսական ագրեսիա ՆԱՏՕ-ի դեմ: Սա թույլերի ինքնահիպնոզ է: Բոլոր մարդիկ, ովքեր այսօրվանից կզոհվեն, կոհվեն ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով, ձեր անմիաբանության պատճառով», ասել է Զելենսկին:

Please enter a valid URL