Հոլանդական Heineken-ը դադարեցնում է գարեջրի արտահանումը Ռուսաստան, երկրում նրա գործարանները կշարունակեն աշխատել РИА новости
***
Մինսկը կոչ է արել Արեւմուտքին դադարեցնել իր անմարդկային քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ ТАСС
***
Ռուսաստանը նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել. Պեսկով
***
Ռուսաստանը և Բրազիլիան ծրագրում են պահպանել և զարգացնել առևտուրը՝ չնայած արևմտյան երկրների լայնածավալ պատժամիջոցներին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ դեսպանը։
***
ՆԱՏՕ-ն միտումնավոր է հրաժարվել փակել Ուկրաինայի երկինքը․ Զելենսկի
***
Ըստ globalcheck-ի՝ YouTube-ը ևս արգելափակվելու է Ռուսաստանում:
***
ՄՆ-ը կարծում է, որ այժմ ժամանակը չէ, որ Բայդենն ուղիղ կապ հաստատի Պուտինի հետ, ասել է Սպիտակ տունը։
***
Ռուսաստանում արգելափակել են Twitter-ը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
***
Զելենսկի. «Իմ ելույթի երրորդ րոպեն կնվիրեմ ձեզ՝ Եվրոպայի ժողովուրդներին։ Մի՛ լռեք։ Դուրս եկեք փողոց: Աջակցեք Ուկրաինային. մեզ դա պետք է: Աջակցեք մեր ազատությանը, քանի որ սա հաղթանակ է։ Հաղթանակ ոչ միայն ռուս զինվորականների, այլեւ լույս խավարի նկատմամբ, բարին չարի նկատմամբ… Եթե Ուկրաինան ձախողվի, կտապալվի ողջ Եվրոպան»։․
***
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ Կոնգրեսին խնդրել է հաստատել 10 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային աջակցելու համար։
***
ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել Ուկրաինայում տիրող իրավիճակին, քանի որ ոչ ոք չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի անսահմանափակ էսկալացիայի:
***
Meta-ն ասել է, որ իրենք կշարունակեն անել հնարավորը Ռուսաստանում Facebook-ի ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար։
***
Ռոսկոմնադզորը Apple-ից պահանջել է վերադարձնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական անվանումը Apple Maps-ում։
***
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան արգելել է ռուսներին մասնակցել միջազգային մրցումներին։
***
Ըստ գերմանական Spiegel հրատարակության՝ «Стрела» զենիթահրթիռային համակարգերը, որը 2700-ի չափով Բունդեսվերը նախատեսում է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, պարզվել է, անսարք են։
***
Իշխանությունները տեղական ԶԼՄ-ներին հայտնել են, որ սպաներն առգրավել են 27 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը, որը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր և Ռուսաստանի ամենահարուստ մարդուն՝ Ալեքսեյ Մորդաշովին: