Search
Close this search box.

«Ժողովրդին ճշմարտությունն ասելու քաջություն չունեցան». Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 4-ին պատասխանել է իր անդրադարձին արձագանքած ակադեմիկոսներին:

Ստորեւ ներկայացնում ենք Առաջին նախագահի խոսքն ամբողջությամբ:

«Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը եւ Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022): Ես ամենեւին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման եւ դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ:

Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սեւրի պայմանագրի 100-ամյակին:

Ցավով պետք է նշեմ, որ անկախությունից ի վեր՝ Ռաֆայել Իշխանյանից, Վանո Սիրադեղյանից, Ժիրայր Լիպարիտյանից, Սեւակ Արամազդից եւ Տիգրան Պասկեւիչյանից բացի, հանրային ճանաչում ունեցող որեւէ այլ մտավորական չեղավ, որ քաջություն ունենար ճշմարտությունն ասել ժողովրդին»:

Լեւոն Տեր-Պետրոսյան

Please enter a valid URL