Search
Close this search box.

Ողբերգական դեպք. առավոտվանից որոնվող 22-ամյա տղայի Infiniti-ն դուրս են բերել հատուկ տեխնիկայով. ավտոմեքենայում հայտնաբերվել է նրա դին

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ստեփանավանի կամրջի տակ՝ Ձորագետում ավտոմեքենա կա և կան կասկածներ, որ այնտեղ հնարավոր է՝ քաղաքացիներ լինեն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով և վերամբարձ կռունկի օգնությամբ Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից, որտեղ հայտնաբերվել է վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Մելսիկ Հովսեփյանի դին:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատակնիշներով հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ այսօր առավոտվանից մահացածին որոնում էին հարազատները, ընկերները, ոստիկանության Ստեփանավանի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:

Please enter a valid URL