Ռուսական S7 Airlines ավիաընկերությունը հայտարարել է մարտի 5-ից բոլոր միջազգային չվերթների չեղարկման մասին։
«Ցավոք, մարտի 5-ից S7 Airlines-ը ստիպված է եղել չեղարկել բոլոր չվերթները միջազգային ուղղություններով: Չեղարկված թռիչքների ուղեւորները ծանուցումներ են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում։ Նրանք զբոսաշրջիկներին օգնում են գործընկեր ավիաընկերությունների թռիչքներով տուն վերադառնալ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Չեղարկված չվերթերի ուղեւորները կկարողանան ձեւակերպել տոմսի արժեքի ամբողջական վերադարձը չվերթի չեղարկման մասին SMS ստանալուց հետո: