Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ամերիկացի սենատորը կոչ է արել սպանել Պուտինին․ ով է այդ սենատորը և ինչ դիրքորշում է ունեցել հայկական հարցում

Ամերիկացի սենատորը բացահայտ կոչ է արել սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սենատոր Լինդսի Գրեմը Fox News-ի փրայմթայմի ժամանակ ասել է, որ ուկրաինական սրացող ճգնաժամին վերջ տալու միակ միջոցը Պուտինի սպանությունն է իր քաղաքական դաշնակիցների կողմից: «Պուտինը նայում է Բայդենին, գնահատում նրան, կարծում, որ կմարսի դա, եւ կշարունակի գնալ, գնալ եւ գնալ, եւ Արեւմուտքում ոչ ոք չի պատրաստվում կանգնեցնել նրան», – բացականչել է Գրեմը:

Նա հիշելեցրել է Հուլիոս Կեսարի դավաճանությունը 1944 թ., Ադոլֆ Հիտլերին սպանելու Գերմանիայի անհաջող փորձը։ «Ինչ-որ մեկը Ռուսաստանում պետք է պատասխանատվություն ստանձնի»,- ասել է Գրեմը: «Ռուսաստանում կա՞ Բրուտուս։ Ռուսական բանակում կա՞ ավելի հաջողակ գնդապետ Շտաուֆենբերգ։ Սրան վերջ տալու միակ միջոցը, ընկեր իմ, որպեսզի Ռուսաստանում ինչ-որ մեկը սպանի այս տղային: Դուք մեծ ծառայություն կմատուցեք ձեր երկրին եւ աշխարհին»։

Շոուում հայտնվելուց ակնթարթներ անց Գրեմը որոշեց հրապարակել նույն պահանջները Twitter-ում, որպեսզի Ռուսաստանում ինչ-որ մեկը սպանի Պուտինին՝ եւս մեկ անգամ հայտարարելով, որ դա պատերազմը դադարեցնելու լավագույն միջոցն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ հնարապետական Լինդսի Գրեմը հենց այն սենատորն է, որ արգելափակեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը: Նա գտնում է, որ օրենսդիրները չպետք է զարդարեն կամ փորձեն պատմությունը նորից գրել: Սենատոր Գրեմը դա հայտարարեց Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որին ներկա է եղել:

լուսանկարում Լինդսի Գրեմն է

Please enter a valid URL