Search
Close this search box.

Համաշխարհային տնտեսական և աշխարհաքաղաքական փոթորիկը նոր է սկսվում

Ինչի՞ է պատրաստ Արևմուտքը՝ Ռուսաստանին կանգնեցնելու համար։ Արդյո՞ք միայն ֆինանսա-տնտեսական պատերազմի՞, որը նա արդեն հայտարարել է երկրին։

Ընդ որում, հայտարարել է գրեթե հաշվի չառնելով սեփական կորուստները, ավելի ճիշտ՝ նախընտրելով չմտածել Ռուսաստանին շուկայից կտրելու անհաջող հետևանքների մասին (հաջողը հետևանքներ, ըստ էության, լինել չեն կարող, թեև Արևմուտքում ոչ բոլորն են դա հասկանում)։ «Գրեթե», քանի որ դեռ չի գործարկվել ամենահզոր զենքը՝ էներգետիկան, այսինքն՝ ռուսական էներգակիրների արտահանման արգելքը։

Ընդ որում՝ Արևմուտքը չի պատրաստվում այն կիրառել, բայց շատ է վախենում, որ Ռուսաստանը կգնա այդ քայլին։ Սակայն Կրեմլը չի պատրաստվում պայթեցնել նավթագազային «ատոմային ռումբը», ավելին՝ առայժմ ՌԴ պատասխանը արևմտյան պատժամիջոցներին գրեթե նվազագույն է։ Ինչո՞ւ։ Քանի որ Արևմուտքի կողմից արդեն ձեռնարկված միջոցները հսկայական հետևանքներ կթողնեն ամբողջ համաշխարհային տնտեսության, ոչ թե միայն Ռուսաստանի վրա։ Ընդ որում, հետևանքները հիմա ոչ ոք չի կարող հաշվարկել` հին աշխարհակարգը (աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական) փլուզվում է մեր աչքի առաջ։ Բայց դրա ոչնչացման արագությունը կարող է տարբեր լինել, ու այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան երկար կշարունակվեն Արևմուտքի կողմից Ռուսաստանի շրջափակման փորձերը։

Ինչպե՞ս, մի՞թե դրանք հավերժ չեն։ Ոչ, հենց այն պատճառով, որ դրանք հսկայական, անդառնալի վնաս են հասցնում հենց Արևմուտքի և դրա կառուցած գլոբալ ֆինանսատնտեսական համակարգին։ Ընդ որում, այդ վնասը ժամանակի ընթացքում միայն աճելու է։ Այդ թվում նաև այն պատճառով, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցներն արդեն ցնցող ազդեցություն են ունեցել ամբողջ ոչ արևմտյան աշխարհի վրա, և պետք է ինչ-որ կերպ համոզել, որ այդ ամենը բացառիկ և ժամանակավոր երևույթ է։

Ուստի Արևմուտքն ինքը շահագրգռված է պատժամիջոցների ամենացավոտ մասը վերացնելու հարցում, բայց միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ Ռուսաստանին կանգնեցնելու և տնտեսապես ջախջախելու փորձերն ապարդյուն են։
Այսինքն՝ Արևմուտքն այնուամենայնիվ հույս ունի տնտեսապես ճնշե՞լ Ռուսաստանին։

Այո, արևմտյան էլիտաների մի մասն ակնհայտորեն հավատում է դրան, այլապես նրանք նման մասշտաբային պատժամիջոցների չէին դիմի։ Ատլանտյան խորհրդի անդամ Ջուլիա Ֆրիդլանդերը գրում է, որ Պուտինը մոբիլիզացրել է տասնյակ հազարավոր զինծառայողների, իսկ դաշնակից պետություններն ի պատասխան մոբիլիզացրել են իրենց հսկայական ֆինանսական հզորությունը, այժմ դա ֆինանսների ու բանակի միջև ազարտային խաղ է: Բայց եթե ռուսական բանակն անխուսափելիորեն կհասնի իր առջև դրված նպատակներին, ապա ինչպե՞ս չափել արևմտյան ֆինանսական հարվածների հաջողությունը։ Չէ՞ որ շատ շուտով կպարզվի, որ թիրախավորվել էին Մոսկվան, բայց հարվածել են սեփական գլոբալ համակարգին։ Ուզում էին շրջփակել Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից, իսկ արդյունքում կորցրին աշխարհի կառավարման սեփական բանալիները։

Բայց հիմա Արևմուտքը նախընտրում է չմտածել այդ մասին։ Մոտակա ամիսների ընթացքում այնտեղ սպասելու են, եթե ոչ ռուսական տնտեսության կոլապսին, ապա գոնե Ռուսաստանում կենսամակարդակի կտրուկ անկմանն ու ժողովրդի զանգվածային դժգոհությանը։ Ու թեև Արևմուտքը վատ է ճանաչում ռուսներին, բայց, այնուամենայնիվ, այնտեղ հասկանում են, որ միայն կյանքի վատացում քիչ կլինի, որ ժողովուրդը երես թեքի Վլադիմիր Պուտինից։ Ուստի երկրորդ նախապայմանն այնտեղ համարում են, եթե ոչ Ռուսաստանի ռազմական պարտությունը (դրան քչերն են հավատում նույնիսկ ամենահամառ ռուսատյացների շրջանում), ապա Ուկրաինայում ռազմական գործողության ձգձգումը։

Պետք է որքան հնարավոր է ավելի շատ ռուսական և ուկրաինական արյուն թափվի, ու հենց դրա համար էլ Արևմուտքը կոչ չի անում Զելենսկուն անիմաստ դիմադրության դադարեցման հրամանը տալ, ինչպես նաև ամեն կերպ աջակցում է Ուկրաինայի ղեկավարությանը, խոստանում է «Ստինգերներ» ու անդամակցություն Եվրամիությանը: Աջակցում է առաջին հերթին բարոյապես, քանի որ նյութապես (այսինքն՝ ռազմական մատակարարումներով) փաստացի այլևս չի կարող աջակցել:

Իսկ դուք կարծու՞մ էիք, որ Արևմուտքը հավատում է, որ Ուկրաինան կհաղթի, Զելենսկին նախագահ կմնա և երկիրը ԵՄ-ին կանդամակցի։ Թե ակնկալում է, որ ռուսական բանակը կհեռանա՝ թողնելով Ուկրաինան Արևմուտքի բաց ազդեցության տակ։ Իհարկե, ոչ։ Արևմուտքի խաղադրույքը հիմա մեկն է. նրան պետք է, որ մարտական գործողություններն հնարավորինս երկար ընթանան։ Այնքան երկար, որ Ռուսաստանում դժգոհության ալիք կամ նույնիսկ ըմբոստություններ ծնվեն, որոնք կստիպեն Պուտինին հրամայել հեռանալ Ուկրաինայից։

Դատարկ հույսե՞ր են։ Այո, բայց հենց այդպիսին է անգլոսաքսոնական վերնախավի մի մասի տրամաբանությունը։ Ահա թե ինչ է ասում Ռիչարդ Հաասը` ամերիկացի «ամենածանրակշիռ» վերլուծաբաններից մեկը, Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահը։
«Պետք է այնպես անել, որ իր երկիրն ավելի մեծ տնտեսական վնաս և մեծ ռազմական կորուստներ կրի։ Չեմ սիրում այդքան կտրուկ խոսել, բայց Պուտինի ամենախոցելի տեղը մեռած ռուս զինվորներն են։ Այնպես որ, մենք պետք է Ուկրաինային դիմադրողականության միջոցներով ապահովենք»։

Եվ նպատակն այստեղ արդեն ոչ միայն Ուկրաինան է, Հաասը կոչ է անում հասնել Ռուսաստանում «ռեժիմի փոփոխության»։ Դրա համար էլ պետք է Ուկրաինայում ռուսների համար «երկրորդ Աֆղանստան» սարքել, ինչպես ատլանտացիները խոստացել էին մինչև մեր ռազմական գործողության մեկնարկը։
Սակայն, հաշվի առնելով, որ Ուկրաինան ռազմական մատակարարումներն արդեն գրեթե անհնար են, հարկավոր է պահպանել մարտական ոգին ուկրաինացիների այն մասի մոտ, որը պատրաստ է կռվել մինչև վերջ՝ խոստանալով նրանց օգնել ու «Ռուսաստանին ներսից հարվածել»։

Իսկ եթե չի լինի Պուտինը, չեն լինի նաև պատժամիջոցները և հնարավոր կլինի փորձել նվազագույնի հասցնել տնտեսական և վարկանիշային վնասներն Արևմուտքի համար։
Դա առավելագույն խնդիրն է։ Իսկ նվազագույն խնդիրն այն է, որ թուլացնեն Ռուսաստանը ռազմական գործողությունների ձգձգման միջոցով՝ միաժամանակ պատժամիջոցային ճնշումը պահպանելով։

Այս պարզունակ ծրագիրն ունի ընդամենը մեկ խնդիր՝ ռազմական գործողությունները չեն ձգձգվի։ Ուկրաինական բանակը կդադարեցնի դիմադրությունը առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Ստիպված, շրջապատված լինելու արդյունքում, կամ Զելենսկու՝ զենքը վայր դնելու հրամանից հետո` ժամանակը ցույց կտա, որովհետև երկիրը երկարատև մարտական գործողության համար պարզապես հնարավորություններ և ռեսուրսներ չունի։ Այո հետո Ռուսաստանը դեռ երկար է զբաղվելու Ուկրաինայով, բայց դա կլինի բոլորովին այլ պատմություն, և մեկ այլ Ուկրաինա։

Սակայն այն ժամանակ, երբ Արևմուտքը համոզվի, որ պատերազմի ձգձգման թեզը չի իրագործվել, պետք կլինի որոշել՝ ին՞չ անել այն ավերի հետ, որը ստեղծել են համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում։ Ավելի քան հավանական է, որ մի քանի ամիս անց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մասնակիորեն կհանվեն, բայց հին աշխարհը հետ բերել էլ չի լինի։ Տեկտոնական տեղաշարժերն արդեն ընթանում են։ Պատերազմը կավարտվի, իսկ ահա համաշխարհային ֆինանսատնտեսական և աշխարհաքաղաքական փոթորիկը (որից, ի վերջո, նոր աշխարհ կծնվի) նոր է սկսվում։ Եվ Ռուսաստանը չէ, որ կհայտնվի պարտվածի դերում։

armeniasputnik.am

Please enter a valid URL