Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական կողմը հրապարակել է Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծության կադրերը

Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։
«Ժամը 06.20–ին (Երևանի ժամանակով` 08.20–ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։ Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ–ում հրդեհման մասին տվյալներ չկան։

Please enter a valid URL