Եվրոպան արգելում է Չայկովսկու, Շոստակովիչի և Չեխովի ստեղծագործությունները: Ռուսական երաժշտական և գրական ստեղծագործությունների արգելված ցանկը կլրացվի և կընդլայնվի։
***
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ կոչ անելով վերջնաժամկետ սահմանել իր երկրի երկինքը փակելու կամ առնվազն ռազմական ինքնաթիռ տրամադրելու համար։
***
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել որքան հնարավոր է շուտ, հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը։
***
Պուտինի հրամանագրի համաձայն՝ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 7.421.000₽, վիրավորներինը՝ 3.000.000₽։
***
ԱՄՆ-ն չի տեսնում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից բացառելու հնարավորություն՝ չնայած Ուկրաինայի կոչերին։
Նաև ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի վրայով, դա սպառնում է պատերազմով Ռուսաստանի Դաշնության հետ, և Վաշինգտոնը ցանկանում է խուսափել դրանից, հայտարարել են Սպիտակ տանը։
***
Բելառուսում ուկրաինական պատվիրակությունը բարձրացրել է Զելենսկու և Պուտինի ուղիղ բանակցությունների հարցը, ինչին նրանք ստացել են կատեգորիկ ոչ պատասխանը, Կրեմլում նման ձևաչափ նախատեսված չէ։
***
Իսրայելական ISI ռեսուրսը հրապարակում է Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող օդանավակայանների արբանյակային պատկերներ, որտեղ տեղակայված են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
***
Ռուս միլիարդատերերը թաքցնում են իրենց զբոսանավերը Մալդիվներում՝ վախենալով Արևմուտքի պատժամիջոցներից։ Տվյալները ցույց են տվել, որ չորեքշաբթի օրը Մալդիվյան կղզիների ջրերում նկատել են ռուս օլիգարխներին պատկանող ևս երեք զբոսանավ։ Դրանց թվում է 88 մետրանոց զբոսանավը, որը պատկանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդուն՝ Վլադիմիր Պոտանինին․ Reuters
***
Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանը օպերացիայի սկզբից ի վեր արձակել է 480 հրթիռ՝ հավելելով, որ 230 հրթիռ արձակվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային առաքված շարժական կայաններից, ևս 160-ը՝ Ռուսաստանից, 70-ը՝ Բելառուսից և 10-ը՝ Սև ծովում ռուսական նավերից։
***
Ուկրաինայից փախստականները ԵՄ-ում 3 տարի ապրելու իրավունք են ստացել;
***
Ինքնաթիռը, որում եղել են ՌԴ քաղաքացիներ, կալանվել է Կանադայի արկտիկական հատվածում, հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան։
***
Բջջային և ֆիքսված կապի ուկրաինական օպերատորների բաժանորդները չեն կարողանա զանգել Ռուսաստան, հայտնել են Ուկրաինայի հատուկ կապի պետական ծառայությունից:
***
Մոսկալկովա. Ուկրաինան հրաժարվել է ռազմագերիների վերաբերյալ համաձայնություններից РИА новости
***
Հարավային Կորեային հաջողվել է բացառել իր ընկերություններին Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներից:
***
Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան ավելի քան 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել:
***
Գերմանիայի կանցլեր Շոլց. Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին դեռ ակտուալ չէ:
***
Պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ՌԴ-ն դադարեցնի պատերազմն Ուկրաինայում. ԱՄՆ փոխպետքարտուղար