Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ և ընդգծել, որ բանակցությունները հետաձգելու ուկրաինական իշխանությունների փորձերը նոր պահանջներ կառաջացնեն Մոսկվայից, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պուտինը մանրամասնորեն ներկայացրել է Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների համատեքստում հիմնարար մոտեցումներն ու պայմանները, հաստատել, որ խոսքը, առաջին հերթին, Ուկրաինայի ապառազմականացման և չեզոք կարգավիճակի մասին է, որպեսզի Ռուսաստանի Դաշնության համար երբեք վտանգ չառաջանա այդ տարածքից»,- նշել են նրանք։
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ համաձայն չէ բազմաթիվ կետերի հետ, որոնք արվել են Մակրոնի՝ Ֆրանսիայի ժողովրդին ուղղված ուղերձում։



