Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի

Հայաստանում մարտի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420757 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2906066 վերջին մեկ օրում` 3380 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6472 պացիենտ, նվազել է 245-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 404157 անձ` վերջին մեկ օրում 486 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8505 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1623 է:

Please enter a valid URL