Search
Close this search box.

Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից և նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Այսօր՝ մարտի 3-ին, որոշումը կընդունվի կառավարության նիստում։ Մեկ այլ հարցով գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվում է պաշտոնից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը նաև Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է։ Նա Սյունիքի մարզ է գործուղվել 2021 թվականի հունվարից և մինչ օրս մնում է գործուղման մեջ։

Վերջին որոշման համաձայն՝ Ղուկասյանը միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում Սյունքիում կլինի մինչև այս տարվա ապրիլի 16-ը։ Հիշեցնենք, որ նա վարչապետի խորհրդականի պաշտոնում է 2019թ. օգոստոսի 22-ից։

Please enter a valid URL