Search
Close this search box.

Toyota-ն և Lexus-ը դադարեցրել են ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստան

Toyota և Lexus մակնիշի ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան ժամանակավորապես կդադարեցվեն մարտի 4-ից: Բացի դա, Սանկտ Պետերբուրգի Toyota գործարանը պարապուրդի է մատնվել բաղադրիչների մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով

«Բաղադրիչների մատակարարման ձգձգումների պատճառով Սանկտ Պետերբուրգի գործարանը, որն արտադրում է RAV4 և Camry, դադարեցնում է իր աշխատանքը 2022 թվականի մարտի 4-ից։ Այս պահին Toyota և Lexus մեքենաների մատակարարումները Ռուսաստան ժամանակավորապես դադարեցված են մինչև հետագա ծանուցում տարածաշրջանում լոգիստիկ շղթաների խաթարման պատճառով»,- РИА Новости-ին հայտնել են Toyota Motor-ից։

Միաժամանակ ընկերությունում ընդգծել են, որ մեքենաների մատակարարումը կվերսկսվի՝ համաձայն լոգիստիկ շղթաների վերականգնման:

Please enter a valid URL