Ուկրաինայի իշխանությունները Խարկովում բռնի ուժով պահում են հնդիկ ուսանողների մեծ խմբին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մեր ունեցած տվյալներով՝ Խարկովում Ուկրաինայի իշխանությունները բռնի ուժով պահում են հնդիկ ուսանողների մեծ խումբը, որոնք ցանկանում են լքել Ուկրաինական տարածքը եւ մեկնել Բելգորոդ», — ասել է նա:
Նրա խոսքով, ըստ էության, նրանց պատանդ են պահում եւ առաջարկում են Ուկրաինայի տարածքը լքել ուկրաինա-լեհական սահմանով: Առաջարկում են գնալ այն տարածքով, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։
«Զինված ուժերը պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Հնդկաստանի քաղաքացիների անվտանգ տարհանման համար։ Եվ Ռուսաստանի տարածքից նրանց տուն ուղարկել իրենց ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կամ Հնդկաստանի ինքնաթիռներով, ինչպես դա առաջարկել է անել հնդկական կողմը»,-ասել է Կոնաշենկովը: