Search
Close this search box.

Փոխվարչապետի զավեշտալի հայտարարությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկմամբ դրական արդյունքներ կգրանցվեն և երկրի համար այն եկամտաբեր կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը կկազմի 226-230 միլիոն դոլար և կառուցման տևողությունը կլինի մինչև 36 ամիս։

«Եթե մենք տեսնենք «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը, ապա դրանք կազմում են շուրջ 4,7 միլիարդ դրամ տարեկան։ Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին՝ մենք կունենանք առնվազն 5 տոկոս եկամտաբերություն, որը վատ չի։ Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և նախագիծ, որի արդյունքում, բնականաբար, թվերը կճշգրտվեն։

Բայց ես բացարձակ վստահություն ունեմ, որ այդ նախաձեռնության եկամտաբերության առումով մեզ համար ավելի պոզիտիվ տվյալներ կստանանք և ավելի լավ եկամտաբերություն կտեսնենք»,- ընդգծեց Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե Կառավարությունը որքան եկամուտ է ակնկալում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումից, որքան կլինի ուղևորահոսքը և բեռնահոսքը։

Please enter a valid URL