Search
Close this search box.

Ինչպե՞ս պատահեց, որ Արևմուտքը օգնում է Ուկրաինային, իսկ մեզ լքեց ամենապատասխանատու պահին

Հայ հասարակությունը քննարկում է հարցը, որ արևմտյան աշխարհը պաշտպանում է Ուկրաինային, բայց չի օգնել հայերին, ինչպե՞ս պատահեց, որ Արևմուտքը միաբանված օգնում է Ուկրաինային՝ պատժամիջոցներով, զենքով, քաղաքական և բարոյական աջակցությամբ, Ռուսաստանի «իզգոյացմամբ», իսկ մեզ լքեց ամենապատասխանատու պահին։

Պատգամավորները վրդովմունքով հարցնում են՝ որտե՞ղ էր Արևմուտքը, երբ ռմբակոծում էին Շուշին, երբ թուրքերը գրավում էին Սեւ լիճը և անցակետ էին դնում Կապան-Գորիս ճանապարհին։

Միգուցե Արևմուտքը համակերպվեր Ուկրաինայի օկուպացիային այնպես, ինչպես հաշտվել էր Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի հետ, եթե Կիևի ղեկավարությունը չդիմեր ճիշտ ատյանների և ճիշտ հարցեր չդներ իրավահավասարության, ինքնիշխանության և քաղաքական արժանապատվության մասին, հանդես չգար նախաձեռնություններով ու պահանջներով։

Ո՞ւմ է դիմել Հայաստանի «իսթեբլիշմենտը», ի՞նչ պահանջներ է դրել, ի՞նչ նախաձեռնություններ է ցուցաբերել։ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Մակրոնի կոչն անտեսվեց, Հայաստանը պատերազմի ժամանակ չճանաչեց Արցախի անկախությունը եւ վերամիավորումը Հայաստանի հետ, չհրաժարվեց ռուս-թուրքական անջատ «եռակողմ» հայտարարությունից, չվրդովվեց, երբ Ռուսաստանը միակողմանի հայտարարեց Արցախի խնդրի լուծման մասին՝ անտեսելով ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն։ Հայաստանի իշխանությունը Արևմուտքին նախատող ընդդիմության հետ առ այսօր դուրս չի եկել «եռակողմ» պայմանավորվածություններից՝ գերադասելով ռուս-թուրքական հետնամուտքը եւ շրջանցելով միջազգային օրինական կառույցները։

Հայաստանը 44 օր դիմացավ իր զինվորների քաջության, համաշխարհային հայության աջակցության շնորհիվ, բայց հայկական «վերնախավը» հրաժարվեց ազգային իրավունքներից։
lragir.am

Please enter a valid URL