Մարտի 2-ին Եվրամիությունը ռուսական 7 բանկ անջատել է միջազգային SWIFT համակարգից, հայտնում է korrespondent.net-ը։
Այսպիսով՝ ՎՏԲ, «Ռոսիա», «Օտկրիտյե», «Նովիկոմբանկ», «Պրոմսվյազբանկ», «Սովկոմբանկ» և ՎԷԲ բանկերն անջատված են համակարգից:
Արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 12-ից։
Այս պատժամիջոցները պայմանավորված են ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գորոծողություն սկսելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։