Գիտե՞ք, թե ինչով է այս օրերին զբաղվում մեր երկրի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ Հայրապետյան Միքայելը (այսուհետ՝ լեգենդար), ֆեյքսբուքյան իր գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը
Ուրեմն, ամեն օր լեգենդարը «խորին ցավով» ֆեյսբուքյան իր «տարածքից» հեռացնում է իրենց անուն-ազգանունները ռուսատառ գրած թվով 44 «հայորդիներին»: Ըստ լեգենդարի, նա արդեն հեռացրել է 220 հոգու և այսօր պատրաստվում է հեռացնել հերթական 44-ին: Ի՞նչ ասեմ:
Աներկբա է, որ հայը պետք է հայերեն գրի:
Միանշանակ է, որ հայը հայերի հետ պետք է հայերեն հաղորդակցվի: Այս հարցում երիցս ճիշտ է լեգենդարը: Խնդիրն այլ է:
Եթե մենք ունենք պետություն, ապա պետությունը պետք է իրականացնի լեզվաքաղաքականություն, իսկ լեգենդարն ու մյուսները պետք է մշակեն և կյանքի կոչեն այդ բնագավառում իրենց ծրագրերը:
Լեգենդարը կուսակցապետ է: Նա պետք է ոչ թե հեռացնի «հայորդիներին» ինչ-որ տարածքներից, այլ կարողանա խոսքով ազդել վերջիններիս դիրքորոշման վրա: Հեռացնելու փոխարեն, լեգենդարը պետք է համոզի «հայորդիներին» հայերեն գրել: Դրանից բացի՝ կուսակցությունները պետք է ծրագրեր ունենան և իրականացնեն դրանք: Այս իմաստով, ստացվում է, որ Պահպանողական կուսակցության նպատակը տարբեր հարթակներից «հայորդիների» հեռացումն է, այլ ոչ՝ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Ինչևէ: Մի պահ պատկերացրեցի, թե ինչ կլինի, եթե լեգենդարն իշխանություն ունենա և հիշեցի Պոլիգրաֆ Շարիկովին: Օրական մի 44 կատու էլ Շարիկովն էր խեղդում: Հանճարեղ գրող էր Բուլգակովը: