Ռուս միլիարդատեր, «Լուկօյլ»-ի փոխնախագահ և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Լեոնիդ Ֆեդունը կորցրել է իր կարողության մինչև 80 տոկոսը, գրում է «Матч ТВ»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսական Forbes-ի վարկանիշում Ֆեդունը 11,1 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 16-րդ տեղը։ Նա կորցրել է իր գրեթե ողջ կապիտալը ֆինանսական շուկաների վիճակի և «Լուկօյլի» բաժնետոմսերի փլուզման պատճառով։
Ֆոնդային շուկայի անկման պատճառով ռուս օլիգարխների կարողությունը տարեսկզբից նվազել է 83 մլրդ դոլարով։ Lukoil-ի գլխավոր տնօրեն Վագիտ Ալեքպերովի կարողությունը կրճատվել է մոտ 13 միլիարդ դոլարով, ինչը ռուս միլիարդատերերի ամենամեծ անկումն է: