Զինված ուժերի ռուսական ստորաբաժանումները լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջկենտրոնը։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը գործում են ամենօրյա ռեժիմով։ Քաղաքը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չի զգում։ Բանակցությունները շարունակվում են ռուսական հրամանատարության, քաղաքի և շրջանի վարչակազմի միջև՝ լուծելու սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության պահպանման, օրինականության և կարգի ապահովման և բնակչության անվտանգությունը, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին։ Ոչնչացվել է 47 ինքնաթիռ ցամաքում և 11 օդանավ, 472 տանկ և այլ զրահատեխնիկա, 62 բազմակի հրթիռային կայանք, 206 դաշտային հրետանի և ականանետ, 336 միավոր հատուկ ռազմական մեքենա, 46 անօդաչու թռչող սարք»,֊մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ֊մայոր Իգոր Կոնաշենկովը։