Search
Close this search box.

Լավրովը պատասխանել է Բայդենին

Ռուսաստանը երբեք չի մեկուսացվի, շատ ընկերներ ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը շատ ընկերներ ունի, և նրան անհնար է մեկուսացնել», – մեջբերում է հեռուստաալիքը Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարի խոսքերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել էր, որ Կիևը կարող է վերանայել իր պարտավորությունները Բուդապեշտի հուշագրով, որը նախատեսում էր հրաժարվել միջուկային զենքից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Please enter a valid URL