Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է աշխարհի բոլոր հրեաներին՝ Կիևում Բաբի Յարի կոչվող վայրի ուղղությամբ ռուսական զինուժի հրթիռային հարձակման պատճառով։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է այսօր։
Բաբի Յարն այն վայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական զորքերի կողմից Ուկրաինայի օկուպացիայի ընթացքում, իրականացվել են քաղաքացիական բնակչության՝ հիմնականում հրեաների, գնչուների, ինչպես նաև խորհրդային ռազմագերիների զանգվածային մահապատիժներ նացիստների և ուկրաինացի կոլոբորոցիոնիստների կողմից:
Զելենսկին հիշեցրել է, որ Բաբի Յարը Կիևում առանձնահատուկ վայր է, աղոթավայր, նացիստների կողմից սպանված 100 000 մարդկանց հիշատակի վայր։
«Դուք երկրորդ անգամ եք սպանում Հոլոքոստի զոհերին։ Շատ կարևոր է, որ հենց հիմա դուք՝ միլիոնավոր հրեաներ ամբողջ աշխարհում, չլռեք, քանի որ նացիզմը ծնվում է լռության մեջ։ Ուստի, բղավեք խաղաղ բնակիչների սպանությունների մասին, բղավեք ուկրաինացիների սպանությունների մասին»,- ասել է Զելենսկին։