Ուկրաինայում ռուսական պատերազմի 7-րդ օրը՝ մարտի 2-ին, ժամը 06:00-ի դրությամբ, հակառակորդը փորձում է հարձակվել բոլոր ուղղություններով, սակայն ամենուր նա հակահարված է ստանում պաշտպանների կողմից և կորուստներ կրում, փոխանցում է Украинская правда-ն, հղում տալով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին:
«Շարունակվում է ռուսական ներխուժմանը ուկրաինացի ժողովրդի հերոսական դիմադրության յոթերորդ օրը»,-նշված է գենշտաբի հայտարարությունում:
Ասվում է, որ չհաջողելով առաջ տանել իր ուժերը՝ թշնամին նենգորեն շարունակում է հրթիռային ռմբակոծություններ հասցնել կարևոր ենթակառուցվածքներին՝ վախեցնելու խաղաղ բնակչությանը, որը խիզախորեն դիմադրում է Ուկրաինայի Զինված ուժերի հետ կողք կողքի:
Օկուպանտները բոլոր ուղություններով կորուստներ են կրում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։