Search
Close this search box.

Օր 7-րդ: Ռուս-ուկրաինական պատերազմը քաոսի է վերածել վերածել աշխարհը. ինչ է կատարվում

Օտտավայի այն փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, առաջարկվել է վերանվանել Zelensky Blvd. RT

***
Խաղաղ ուկրաինացիներից կխլեն մեքենաները բանակի համար, հայտարարել է Նիկոլաեւի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։
***

Google-ը հայտնել է, որ արգելափակում է RT-ի և Sputnik-ի հետ կապված հավելվածները Play Store-ից ողջ Եվրոպայում. РИА Новости

***
Բայդեն. Ուկրաինայի հետ Պուտինի պատերազմը կթուլացնի Ռուսաստանը և կուժեղացնի մնացած աշխարհը:

***

Մեքսիկան հրաժարվում է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց:

Մեքսիկան Լատինական Ամերիկայի չորրորդ երկիրն է, որը հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Բրազիլիայի, Արգենտինայի և Վենեսուելայի հետ միասին։

***
Գրեթե մեկ օր անհնար էր կապ հաստատել ուկրաինական բանակցող պատվիրակության հետ. աղբյուր.

Այսօր նախատեսված էր Բելառուսի տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը։

***
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ «ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

***
Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն 3 միլիարդ դոլար կհատկացնեն Ուկրաինային:

***
Փարիզի Գրևինի թանգարանը հեռացրել է Պուտինի արձանը, քննարկում են այն փոխարինել Զելենսկիի արձանով:

***
Ուկրաինան պահանջում է արգելել ծովային հաղորդակցությունը ռուսական նավահանգիստների հետ և արտասահմանյան նավահանգիստներում ռուսական նավերի սպասարկումը. РИА новости
***

Վրաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկի Ուկրաինայում իր դեսպանին երկրից հետ կանչելու վերաբերյալ։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

***
Բուլղարիայի պաշտպանության նախարարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից այն պատճառով, որ նա հրաժարվել է «պատերազմ» անվանել Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունը Ուկրաինայում:

***
Լրատվամիջոցներ. ճապոնացի կամավորները պատրաստ են մեկնել Ուկրաինա կռվելու:

Please enter a valid URL