Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել իր թվիթերյան օգտահաշվում` գրելով.
«Լավագույն որոշումը, որ կարող է ընդունել Եվրամիությունը հիմա, դա Ուկրաինային իր կազմում ներառելն է։ Պարզապես Ուկրաինային դարձրեք ԵՄ լիիրավ անդամ: Պատմական այս ժամանակահատվածը պահանջում է մեծ և պատմական որոշումներ կայացնել, որոնք կարող են հիմնովին փոխել իրադարձությունների դինամիկան: Սա հենց լուծումն է»- գրել է գերատեսչության ղեկավարը։