Search
Close this search box.

«Վերցրել եմ գետնից, որ որեւէ պատանու ձեռքը չընկնի». Ավանի փոխթաղապետը՝ իր գրպանում կաթուցիչ հայտնաբերելու մասին

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանն իր մոտ կաթուցիչ չի պահում։ Նա այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես են ոստիկաններն օրեր առաջ իր գրպանում կաթուցիչ հայտնաբերել։

«Այո, ինձ մոտ կաթուցիչ հայտնաբերվել է, բայց, ինչպես մամուլում են լուրեր շրջանառվում, թե նաեւ թմրանյութ է հայտնաբերվել, անիրական է։ Ես փողոցով քայլել եմ, տեսել եմ այդ կաթուցիչը, դրել եմ գրպանս, որ հանկարծ որեւէ պատանու ձեռք չընկնի։ Դեպքը տեղի է ունեցել Ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ»,- ասաց փոխթաղապետը եւ հավելեց, որ կաթուցիչը եղել է դատարկ վիճակում։

Հիշեցնենք՝ shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանության բաժին են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին եւ եւս մեկ քաղաքացու:

Ավանի փոխթաղապետն ասաց, որ մյուս քաղաքացին իր ընկերն է, ում մոտ, ըստ նրա, խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ներսես Պողոսյանը նշեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ եւ նշանակվել են մի քանի փորձաքննություններ։

Please enter a valid URL