Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Սարի Թաղի թիվ 47 դպրոցում, ժամանել են մեծ թվով հրշեջներ

Մարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։

Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է հրդեհի պատճառը։

Please enter a valid URL