Search
Close this search box.

«Ի՞նչ եք արել, երբ Թուրքիան ներխուժել է ԼՂ»․ Թանկյանը՝ Արևմուտքի «երկերասանիության» մասին

«System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի էջում «Իսյարելը կկարգավորե՞ր հարաբերությունները Գերմանիայի հետ, եթե Գերմանիան չճանաչեր Հոլոքոստը» խորագրով գրառում է արել՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքի պահվածքին։

«Մինչ Պուտինն Ուկրաինա է ներխուժել, աշխարհի հայերը հիշում են 2020 թ․-ի պատերազմն Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եւ գիտակցում Արեւմուտքի երկերեսանի, ընտրողական համակրանքը»,- գրել է Թանկյանը՝ հարցնելով, թե ինչ է արել Արեւմուտքը, երբ Թուրքիան ներխուժել է Կիպրոս, Սիրիա, Լիբիա եւ Արցախ։

Թանկյանը նշել է, որ 2020թ․-ին Թուրքիան միացել է Ադրբեջանին Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակման ընթացքում, ուր, սակայն, հայրեն ապրել են հնագույն ժամանակներից։

«Դա ավարտվել է հումանիտար դաժան ճգնաժամով ու պատմական հայրենիքից հայերի տեղահանմամբ։ Ղարաբաղի հսկայական հատվածներ ադբրեջանական օկուպացիայի տակ են, մինչ այնտեղ ու Հայաստանում ապրող հայերը մշտական հարձակումների են ենթարկվում Բաքվի նավթային բռնապետության կողմից։ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղն առանց հայերի, եւ խոշտանգումների, գլխատումների եւ սպանությունների դաժան տեսանյութերից պարզ է դառնում, որ նրանք չեն հետեւելու տարածաշրջանում Ղարաբաղի կարգավիճակի լուծման ցուցումներին»,- նշել է Թանկյանը։

Նա հիշեցրել է նաեւ 1915թ․-ին Օմսանկյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության մասին ու նշել, որ միմյանց փոխարինած թուրքական իշխանություններն ամեն կերպ փորձել են հերքել ցեղասպանության փաստը․ «Էրդողանի ղեկավարության Թուրքիան մի քայլ առաջ է գնացել եւ հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ»։

Թանկյանը կարծում է, որ վերջին ամիսների Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման փորձերը հրահրվում են Արեւմոտքի կողմից՝ 2020-ի արցախյան պատերազմի ընթացքում նրանց լռությունն արդարացնելու, ինչպես նաեւ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց աստիճանաբար դուրս բերելու նպատակով։ Երաժիշտն անդրադարձել է նաեւ պատերազմից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությանն ու դրա ընդունելի լինելուն։

Please enter a valid URL